Պատռել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուի պաստառները (ֆոտո)
ОБЩЕСТВО«Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սոս Ավետիսյանն ահազանգում է, որ հանվել կամ վնասվել են իր նախընտրական պաստառները:
Այս առնչությամբ, Facebook-ի իր էջում նա գրել է.
«Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, երբ ես և թիմի անդամները հայտնաբերեցինք, որ իմ նախընտրական պաստառները, որոնք փակցված էին օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում, այլևս չկան կամ էլ պատռված են։
Ժպտում եմ, որ արդեն երկրորդ օրը իմ պաստառները նման հետաքրքրության են արժանացել:
Ի դեպ, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ «Պաստառների պատռում» օպերացիան իրականացվել է անչափահասների ներգրավմամբ։
Վաղն առավոտյան այս մասին Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքը կստանա հաղորդագրություն»:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



