Շախմատ. Մագնուս Կարլսենը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը
СПОРТԼոնդոնում ավարտվել է շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը:
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը նա կրում է 2013 թվականից: Շախմատային թագի համար պայքարում Կարլսենը մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հաղթողը որոշվել է թայ-բրեքում, քանի որ հիմնական մրցախաղն ավարտվել էր ոչ-ոքի` 6-6 հաշվով: Թայ-բրեքում նորվեգացին առավելության է հասել 3:0 հաշվով:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար Կարլսենը կստանա 550 հազար եվրո:
Հավելենք, որ 27-ամյա նորվեգացին երրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը: Առաջին անգամ նա տիտղոսը պաշտպանել է 2014 թվականին` հաղթելով Վիշվանատան Անանդին: Երկրորդ անգամ Կարլսենը չեմպիոնական մրցախաղում հաղթել է Սերգեյ Կարյակինին:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



