Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայփոստի» մասնավորեցման նախագիծը
ОБЩЕСТВОԱզգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայփոստ» ՓԲԸ մասնավորեցման մասին օրենքի նախագիծը:
«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկեց 61, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 16 պատգամավոր:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու: Պատգամավորն առաջարկեց ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կմասնակցի ընկերության մասնավորեցման ողջ գործընթացին:
ՕԵԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Այդ մասին էլ տեղեկացրել ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով ասաց՝ իրենց համար անընդունելի է ռազմավարական տարբեր նշանակություն ունեցող տարբեր ոլորտների ապապետականացումը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



