Նորվեգիայում նախկին նախարարին մեղադրում են երեք փախստականի նկատմամբ սեռական ոտնձգության համար
МЕЖДУНАРОДНОЕՆորվեգիայի դատախազությունը ձկնարդյունաբերության նախկին նախարար Սվեյն Լյուդվիգսենին (2001-2005) մեղադրում է երկրում ապաստանած մի քանի փախստականների նկատմամբ սեռական ոտնձգության համար, գրում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ 2011թ.-ից սկսած Լյուդվիգսենը Թրոմսո նահանգի ղեկավար եղած ժամանակ 3 փախստականի սեռական բնույթի ծառայության դիմաց ապաստան է առաջարկել: Նշվում է, որ տուժածները 72-ամյա Լյուդվիգսենից զգալիորեն երիտասարդ են եղել, ընդ որում՝ նրանցից մեկը թեթև աստիճանի հոգեկան հաշմանդամություն է ունեցել:
Հետաքննությունը ցույց է տվել, որ սեռական բնույթի գործողությունները կատարվել են 2011-2017թթ.՝ նախարարի տանը, հյուրանոցի համարներում, կառավարական գրասենյակներում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



