Պաշտոններ կստանան ըստ քվեների. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան թեժանում է պայքարը հատկապես ռեյտինգային թեկնածուների միջև: Ընդ որում, խոսքը ոչ թե տարբեր ուժերի թեկնածուների մասին է, այլ միևնույն քաղաքական ուժի կողմից որևէ տարածքում առաջադրվածների: Մասնավորաբար թեժ պայքար է սկսվել հատկապես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների միջև: Հարցն այն է, որ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, շատերի ապագան որոշվելու է հենց ռեյտինգային կարգով ստացած ձայներից: Խոսքը ոչ թե պատգամավոր դառնալ–չդառնալու մասին է, այլ գործադիր իշխանության մեջ հետագա պաշտոնավարման և խորհրդարանի ղեկավար կազմում տեղ ունենալու: Իհարկե, եթե այս ուժը մեծամասնություն կազմի: Ի մասնավորի, թեժ պայքար է ծավալվում ԱԺ նախագահի պաշտոնի համար: «Փաստի» տեղեկություններով, այդ պաշտոնում կառաջադրվի պոտենցիալ թեկնածուներից նա, ով առավելագույն քվեներ կստանա: Ուստի պատահական չէ, որ մեծ մրցակցություն է լինելու հատկապես Ֆելիքս Ցոլակյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի և Արարատ Միրզոյանի միջև, թեպետ նրանք առաջադրվել են տարբեր ընտրատարածքներում: Խնդիրն այն է, թե ընդհանուր հաշվարկով ով որքան ձայն կստանա: Ի դեպ, շրջանառվում էր նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա թեկնածությունը չի էլ քննարկվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում