Ընտրություն կատարելիս ինչին են ուշադրություն դարձնում կանայք և տղամարդիկ
ЛАЙФShabat.am-ը գրում է.
The Hindustan Times-ի փոխանցմամբ՝ սոցիոլոգները պատմել են, թե տղամարդիկ ու կանայք ինչին են ուշադրություն դարձնում կողակից ընտրելիս:
Բրիտանացի հետազոտողները հարցում են անցկացրել 16-65 տարեկան 1000 մարդու շրջանում, որոնցից 400-ը եղել են տղամարդիկ, իսկ 600-ը՝ կանայք:
Տղամարդկանց 31 տոկոսը հայտարարել է, որ իրենց դուր են գալիս շիկահերները, սակայն գրեթե նույնչափ տղամարդիկ խոստովանել են, որ իրենք նախընտրում են թխահերներերին:
Հարցվածներից 10 տոկոսին էլ դուր են եկել կարմիր մազերով աղջիկները:
Հարցման մասնակիցներից 28 տոկոսի համար կնոջ մազերի գույնը նշանակություն չի ունեցել: Բացի դրանից՝ հարցվածների մեծ մասը պոտենցիալ գործընկերոջ մարմնի ամենակարևոր մաս է համարել կուրծքը:
Տղամարդկանց 40 տոկոսի համար կարևոր է աղջկա հետույքը: Հարցվածների 45 տոկոսը վճռորոշ որակ է համարել հումորի զգացում ունենալը:
Մասնակիցները գնահատել են նաև կանանց ֆիզիկական կազմվածքը (20 տոկոս), ատամները (10 տոկոս), ոճը (9 տոկոս):
Կանանց շրջանում 33 տոկոսի համար մեծ նշանակություն ունի կողակցի արտաքին տեսքը: 52 տոկոսին դուր են գալիս գեղեցիկ տղամարդիկ, իսկ 35 տոկոսը գերադասում է նուրբ տղամարդկանց:
Հումորի զգացումը կանանց շրջանում ավելի է կարևորվել, քան տղամարդկանց շրջանում: Կանանց 53 տոկոսը չէր ցանկանա հարաբերություններ կառուցել հումոր չունեցող տղամարդու հետ:



