Քննիչը երկու ընկերների հետ ծեծի է ենթարկել իր նախկին ծառայակցին
ОБЩЕСТВОՀՀ ռազմական ոստիկանության աշխատակից Մանուկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ռազմական ոստիկանության նախկին ծառայող Արմեն Ս.-ն, ով որպես քննիչ ներկայումս աշխատում է ՀՀ քննչական կոմիտեում, երկու ընկերների հետ առանց պատճառի ծեծի է ենթարկել իրեն, որի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Մանուկ Դ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
5
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...



