Վանաձորում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. shamshyan.com
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Ախթալա քաղաքի բնակիչ, 57-ամյա Ալբերտ Դալլաքյանը Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 86 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 30 ԼՍ 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 62-ամյա Սիրանուշ Խաչատրյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



