Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վարչապետ Աբրահամյանը ներկա է գտնվել Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառմանը

ОБЩЕСТВО

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է երիտասարդներին տոնական օրվա առթիվ, ինչպես նաև միջոցառմանը ներկա ուսանողներին՝ գալիք Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ  երիտասարդությունը և մանավանդ ուսանող երիտասարդությունը մեր երկրի վաղվա դեմքն են: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ նրանց մեջ են մեր վաղվա գիտնականները, ստեղծագործ մտավորականները, քաղաքական գործիչները և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր վաղը պետք է մեր ողջ երկրի ու ժողովրդի անունից կայացնեն պա­տաս­խանատու որոշումներ: «Դուք այն սերունդն եք, որ ծնվել է անկախ Հայաս­տÕ �նում, որ անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ է ունեցել և ունի ստանալու թե՛ գիտական, թե՛ ցանկացած այլ տեղեկատվություն աշխարհի մասին: Դուք անձամբ ձեզ համար, ձեր ընտանիքների և երկրի համար կարող եք անել ավելին, քան արել են ձեր նախնիները: Ես դրանում համոզված եմ: Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների բացառիկ առաջընթացը, որ կարելի է թռիչք անվանել, կրկին գալիս է հաստատելու և ընդգծելու, որ մարդկային կապիտալն ավելի թանկ է, քան բնական ռեսուրսները: Դուք մեր ժողովրդի համար և ինքներդ ձեզ համար պիտի դառնաք այդ մարդկային կա­պիտալը, որը դատապարտված է մրցելու բնական ռեսուրսներ վաճառողների հետ. ավելին՝ դատապարտված է նրանց հաղթելու: Մեկ սերնդի աչքի առաջ վերափոխվեց աշխարհը: Ձեր սերնդի կյանքի ընթացքում այդ փոփո­խու­թյուն­ները լինելու են ավելի արմատական ու տեսանելի: Ձեր երեխաները ընտրելու են մասնագիտություններ, որոնց մասին դուք գաղափար չունեք, որովհետև այդ մասնագիտություններն այսօր դեռ գոյություն չունեն: Ես խոսում եմ վաղվա աշխարհի և վաղվա Հայաստանի մասին: Ես խո­սում եմ այն հասարակության մասին, որը վաղը պետք է ներկայանա ձեզնով»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ ավելացն ելով, որ այդ հասարակությունը կարող է լինել մրցունակ և ունենալ իր տեղն աշխարհում միայն մի դեպքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ միակ դեպքը ժողովրդավարական, ազատ, բայց միաժամանակ լավ կազմակերպված հասարակությունն է, լավ կազմակերպված և արդյունավետ պետական համակարգ ունենալն է: Դրան հաս­նելու ճանապարհը, վարչապետի խոսքով, սահմանադրական բարեփոխումներն են:

«Ահա հենց այդպիսի փոփոխությունների համար է Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնել անձամբ մեր երկրի Նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավար­ման խորհրդա­րանական համակարգը կտրուկ արագացնելու է ժողովրդավարաց­ման գործընթացները: Սա այն համակարգն է, որտեղ մրցում են ո՛չ թե անձերը, այլ կուսակցությունները, գաղափարները, սկզբունքները: Պետք է հա­վա­­տալ ժողովրդին և հարգել նրա ընտրությունը: Միայն այսպես մենք կարող ենք մրցունակ լինել վաղվա աշխարհում: Ոմանք ասում են (նաև անձամբ ինձ են ասում), թե խորհրդարանական համակարգը սկզբունքÕ �րեն վատը չէ, բայց մեր կուսակցությունները, մեր հասարակությունը պատրաստ չեն նման քայլի: Իմ պատասխանը հստակ է. «Իսկ ե՞րբ ենք պատրաստ լինելու»: Եթե այսօր քայլեր չձեռնարկենք, վաղն առավել ևս պատրաստ չենք լինի: Մարտահրավերներին պետք է դիմակայել, խոչընդոտները պետք է հաղթահարել, հարցերին պետք է պատասխաններ գտնել: Ո՛չ թե արդարացումներ հորինել, թե իբր պատրաստ չենք: Այդպես մենք ոչ մի բանի պատրաստ չենք լինի: Համոզված եմ, որ հենց սահմանադրական բարեփոխումներն են, որ խթանելու են խոշոր և ազդեցիկ կուսակցությունների ձևավորումը մեզանում: Ովքեր պատրաÕ �տ չեն, ստիպված են լինելու պատ­րաստվել, ովքեր դեռ բավականաչափ հասուն չեն, ստիպված են լինելու հա­սու­նանալ: Սա է առաջընթացի միակ ուղին»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ որևէ հասարակության կենսունակ լինելու կարևոր չափանիշ է այն, թե երիտասարդներն ինչպիսի սոցիալական սանդուղքներ ունեն վեր բարձրա­նալու համար: Որևէ ոլորտում (լինի ձեռներեցություն, պետծառայություն, թե այլ) երիտասարդները պետք է ունենան աճի հեռանկար և հնարա­վո­րություն: «Առաջարկվող նոր համակարգը փոխադարձ վերահսկողության և հա­կակշիռների ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Եվ դուք առաջինն եք, ով պետք է շահագրգռված լինի այդ բարեփոխումներով: Եթե դուք՝ երի­տա­սարդ­ներդ, ցանկանում եք Õ �ինել հաջողակ, ուրեմն ձեզ պետք է արդար ու ազատ մրցակցության դաշտ, ո՛չ թե ծանոթ ու բարեկամ:

Մեկ անձի շուրջը ձևավորված կուսակցությունները ապագա չունեն քաղաքակիրթ աշխարխում որևէ տեղ, այդ թվում՝ Հայաստանում: Հայ ժո­ղովրդի հավաքական ուժը առավելագույնս կարող է դրսևորվել հենց խորհրդա­րանական համակարգում, իսկ խորհրդարանը հենց այդ հավա­քական ուժն է: Ասվածը չի նշանակում խուսափել անհատական պատասխա­նատվությունից, չի նշանակում չունենալ առաջնորդներ: Ավելին, ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած են ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր իրենց խառնված­քով, նկարագրով և տեսական գիտելիքներով պատրաստի երիտասարդ առաջնորդներ են: Խոսքը հայ ժո ղովրդի հավաքական ուժին օրինական իշխա­նու­թյամբ օժտելու և նրան վերահսկելու մասին է: Սիրելի՛ երիտասարդներ, դարձրեք ձեր երկիրը ավելի լավը և իմացեք, որ մենք պատրաստ ենք կրկնապատկել ձեր այդ ջանքերը: Մենք ձեզ հետ ենք»,- ասել է վարչապետ Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր, ավելի քան երբևէ, մեզ պետք է համերաշխություն և հանդուրժողականություն:«Համոզված եմ, որ մենք բոլորս միասին մեր երկիրը տանելու ենք առաջ: Դա է մեր ապագան»,- եզրափակել է վարչապետը:  

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества