Ձերբակալվել է «Կառուցիր Հայաստան» նախագծի համահեղինակ Սևակ Արծրունին
ОБЩЕСТВОPast.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՊԵԿ-ի քննիչներն օրերս կալանավորել են բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունների տնօրեն Սևակ Արզարունուն, նույն ինքը՝ Սևակ Արծրունուն և փոխտնօրեն Գուրգեն Մելքոնյանին: Ընկերությունների պաշտոնատար անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու մեջ: Ըստ տեղեկությունների նշված ընկերությունները բազմաբնակարան շենքեր են կառուցապատել Դավիթաշեն համայնքում: Սևակ Արզարունու անունը կապված է նաև մի շարք այլ աղմկահարույց դեպքերի հետ: Ներկայում նա զբաղվում է նաև հայրենակցական հարցերով, ինչպես նաև հանդես է գալիս, որպես «Կառուցիր Հայաստան» նախագծի համահեղինակ: Past.am-ի տեղեկությոնների համաձայն ՊԵԿ քննիչները վճռական են լինելու այս գործի հանգամանքները պարզելու համար: Մենք փորձեցինք ճշտել, թե թաքցված հարկերն ինչ չափի են հասնում, սակայն ստույգ տեղեկություն ստանալ այս պահին չհաջողվեց: Մեր տեղեկություններով՝ խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է:


1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
В поисках Защитника Демократии
4
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
5
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...



