Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է
СПОРТՇախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը դեկտեմբերի ամսվա համար ՖԻԴԵ-ի նոր դասակարգման աղյուսակում 10-րդն է: Նախորդ ամսվա համեմատ հայ շախմատիստ բարելավել է դիրքը մեր հորիզոնականով:
Առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն: Նրան համապատասխանաբար հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շախրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը:
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը` 73-րդը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



