Հայ հայտնիներ, ովքեր կյանքից հեռացան երիտասարդ տարիքում
ЛАЙФԵրգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահը ցնցեց ոչ միայն ռուսաստանցիներին, այլեւ հայերին, ովքեր ծանոթ էին երգչուհու վառ ու կենսախինդ կերպարին: Անսպասելիորեն եւ մեծ արագությամբ զարգացող գլխուղեղի քաղցկեղը խլեց երգչուհու կյանքը, ով մահացավ իր ծննդյան 41-ամյակից շաբաթներ առաջ: Ցավոք, ամիսներ առաջ էլ դարձյալ քաղցկեղից մահացավ նաեւ հայ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով ընդամենը 34 տարեկան էր...
Մահը չի հարցնում ո'չ տարիք, ո'չ սեռ, ո'չ էլ` հայտնիություն: NEWS.am STYLE-ը ներկայացնում է այն հայտնի հայերին, ովքեր հեռացան կյանքից երիտասարդ տարիքում:

«Որգայթ» հեռուստասերիալից հայտնի դերասաններ Արամ Միսակյանը եւ Գեղամ Ղանդիլյանը մահացան 2009 թվականին` ավտովթարի հետեւանքով: Արամը 36 տարեկան էր, իսկ Գեղամը` 35:

2013 թվականին դերասան Երվանդ Ենգիբարյանը մահացավ ավտովթարից` իր ծննդյան 30-ամյակի հաջորդ օրը:

2013 թվականին եւս մեկ դերասան հեռացավ կյանքից: Արսեն Առաքելյանը 31 տարեկան էր:

2014 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը մահացավ քաղցկեղից` 34 տարեկան հասակում:

2013 թվականին նկարահանումների շտապող դերասանների խումբը ենթարկվեց ավտովթարի, ինչի հետեւանքով մահացավ նրանցից մեկը` 22-ամյա Ջիվան Նիկոլյանը:

Հայտնի եւ սիրված շոումեն Մարկ Սաղաթելյանը նույնպես մահացավ հանկարծահաս հիվանդության հետեւանքով` 42 տարեկանում:



