Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը երկկողմանի բաց է
ОБЩЕСТВОՎերականգնվել է երկկողմ երթևեկությունը, Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհով, որը դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքով դարձել էր միակողմանի երթևեկելի։
Դեկտեմբերի 1-ի ժամը 21։00-ի սահմաններում, հանրապետական նշանակության Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի էր ունեցել փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն «Արմենպրես»-ին տեղեկացնում է, Ճանապարհահատվածը սպասարկող «Հրազդանի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 2-ի ժամը 16։00-ից ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



