«Գանձասար-Կապանը» հաղթեց 4-րդ անընդմեջ խաղում` առավելության հասենլով «Փյունիկի» նկատմամբ (տեսանյութ)
СПОРТՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ է տարել «Փյունիկի» նկատմամբ:
Հանդիպումը կայացել է Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և ավարտվել կապանյան թիմի` 3:1 հաշվով հաղթանակով:
Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացել է Միհրան Մանասյանն` անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը:
Երկրորդ կեսի միջնամասում կապանյան թիմի ֆուտբոլիստները 3 րոպեում երկու գոլ են խփել` ամրապնդելով իրենց առավելությունը. 69-րդ րոպեին Գևորգ Օհանյանն է գրավել է Անդրեա Դրագոևիչի պաշտպանած դարպասը, իսկ 71-րդ րոպեին Լուբամբո Մուսոնդան խփել է իր թիմի երրորդ գնդակը:
«Փյունիկից» մեկ գնդակ հետ է բերել Էրիկ Վարդանյանը` 89-րդ րոպեին 11-մետրանոցից կատարված դիպուկ հարվածով գրավելով Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:
Նշենք` Էրիկ Վարդանյանը, որի մոտ Կյոնինգի հիվանդություն (ծնկի վնասվածք) էր ախտորոշվել, նոյեմբերին բուժման նպատակով մեկնել էր Լեհաստան:
Հատկանշական է, որ առաջին կեսի վերջնամասում տեխնիկական գոտուց հեռացվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:
Այս կերպ «Գանձասար-Կապանը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հայաստանի ընթացիկ առաջնությունում և այժմ 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Փյունիկը» 27 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: