Փարիզյան բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներից 200-ը դատարանի առաջ կկանգնեն
МЕЖДУНАРОДНОЕՓարիզում բենզինի գնաճի դեմ անցկացվող շաբաթօրյա բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ավելի քան 200 ցուցարար դատարանի առաջ կկանգնի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեին:
Վերջինիս խոսքով՝ կալանքի տակ գտնվող 372 ցուցարարի մոտ «երկու երրորդի» գործերը կքննվեն դատարանում: Բելուբեն ընդգծել է, որ պատասխանը «քրեական հանցագործություններին» բավականին դաժան է լինելու:
Ավելի վաղ ոստիկանության տվյալներով հաղորդվում էր, որ կալանքի տակ 378 ցուցարար է գտնվում: Ընդհանուր առմամբ՝ 412 մարդ էր ձերբակալվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին մեկնարկած զանգվածային բողոքի ակցիաները շարունակություն են ստացել նախօրեին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



