Ժակ Ֆոր. Անհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին
ОБЩЕСТВОԱնհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» 89-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Նրա խոսքով, Ղարաբաղի բնակչությունը հայկական է, եւ այն չի ուզում փոխել իր կարգավիճակը: «Սա իմ անձնական համոզմունքն է, բայց պարզ է, որ նշված արդյունքը պետք է արտահայտվի ազատ կամարտահայտության միջոցով: Ես անձամբ, հույս ունեմ, որ դա հնարավոր կլինի»,-ասել է Ժակ Ֆորը:
Նախկին ֆրանսիացի համանախագահը նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կնախընտրեին քայլ առ քայլ մոտեցումը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



