Օբաման մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանվաած պատժամիջոցների ժամկետը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռեւս չեն վերադարձել նորմային… Այդ պատճառով ես որոշեցի, որ անհրաժեշտ է շարունակել ազգային արտակարգ դրության ռեժիմը, որը Իրանի նկատմամբ հայտարարվել է 12170 հրամանագրով»,- հայտարարել է Օբաման:
Պատժամիջոցներից զատ, որոնք վերաբերում են Թեհրանի միջուկային ծրագրին եւ պետք է վերացվեն Իրանի եւ միջազգային հանրակցության համապատասխան պայմանավորվածությունների կատարման համեմատ, ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ է պահպանում մի ամբողջ շարք այլ հարցերի կապակցությամբ, ներառյալ «աջակցությունն ահաբեկչությանը» եւ «Թեհրանի հրթիռային ծրագիրը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
3
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
4
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



