Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

10 000 դրամով ավելացնում եք մարդկանց եկամուտները՝ 18 000-ով կրճատելու հաշվին. Արփինե Հովհաննիսյանին Լենա Նազարյանը հակադարձեց՝ իրենք չեն ասել, թե նպաստները վերանալու են. բանավեճ

ОБЩЕСТВО

Սոցիալական խնդիրներն այն առանցքային խնդիրներն են, որոնք մղեցին ժողովրդին հեղափոխություն անել, կարծում եմ՝ ՀՀԿ-ն այս տարիներին անմարդկային սոցիալական քաղաքականություն է վարել, մարդիկ տառապել են աղքատությունից, հատկապես մարզերում. «5-րդ ալիք»-ի եթերում «Դեմ առ դեմ» նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լենա Նազարյանը:

Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն նյութականի պակասի մասին է, այլև դրսևորում է նաև վատ ճանապարհների, աղտոտված շրջակա միջավայրի, տրանսպորտի և այլնի հետ:

«Հիմա ՀՀԿ-ն աջ ու ձախ խոսում է անվտանգությունից, բայց տարիներ շարունակ մարդկանց կեցությունը եղել է վտանգված: Հիմա եթե ՀՀԿ-ում մտահոգված լինեին, կառավարությունն այսքան մտահոգություններ չէր ունենա»,- ասաց Նազարյանը:

Նա ներկայացրեց ծրագրային դրույթներից կետեր, ըստ որոնց՝ 5 տոկոսային կետով աղքատություն են կրճատելու 5 տարում, և թիրախավորելու են ոչ թե նպաստ ստանալը, այլ աշխատանքը:

Լենա Նազարյանը նշեց, որ այս ամենը խարսխված է տնտեսական աճի վրա, որը պետք է ունենա սոցիալական արդյունք: Ըստ նրա՝ 2017-ին բարձր տնտեսական աճ կար, բայց այն չանդրադարձավ սոցիալական վիճակի վրա, քանի որ դրանք զուտ վիճակագրական տվյալներ էին:

Նազարյանի հետ բանավիճող ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ուրախ եմ, որ կառավարությունը ևս մտահոգված է, իսկ մտահոգվելու առիթ շատ ունի»:

Ըստ նրա՝ իրենք աջ ու ձախ խոսում են անվտանգությունից, որովհետև ապահովել են այդ անվտանգությունը: Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ անվտանգությունն այժմ պաթոսացված ելույթի է վերածվել, որի մասին խոսում են անվերջ, բայց ոչինչ չեն անում:

 
 
 
 


Անդրադառնալով տնտեսական աճի վրա խարսխված սոցիալական բարեփոխումներին՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ աճի դինամիկան ըստ ԱՎԾ-ի ծայրահեղ ցուցանիշ է գրանցել:

«Կարելի է մեկ ամսում տվյալները վերցնել նայել, ինչպես անում են, էլի մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվել»,-ասաց նա և մի քանի տվյալ ներկայացրեց, ըստ որի՝ առաջարկում են 5 տարում կրճատել աղքատների թիվը, բայց հիմքում լրիվ այլ մեխանիզմ են դնում՝ 80 000 թոշակառուի նվազագույն թոշակը բարձրացնում են 10 000 դրամով, դրանով  հայտարարում, որ ծայրահեղ աղքատ չի լինի, մինչդեռ այդ մարդիկ, ովքեր մինչև 21 000 դրամ են թոշակ ստացել, կից ստացել են նաև անապահովության նպաստ՝ նվազագույն 17 000 դրամ: «Հիմա փոխելով նպաստների համակարգը՝ 10 000 դրամով ավելացնում եք 18 000 դրամով կրճատելու հաշվին, այսինքն՝ այդ 80 000-ի եկամուտները պակասելու են»,- ասաց նա:

Լենա Նազարյանը պնդեց, որ իրենք չեն ասել, որ նպաստները վերանալու են, կան որոշակի խավեր, ովքեր պետք է ստանան սոցիալական աջակցություն:

Ըստ նրա՝ այս ընթացում իրենք նվազագույն եկամուտ ստացող թոշակառուների թոշակները 10 000 դրամով բարձրացրել են, ինչը մեկ քայլ առաջ է, ծննդյան նպաստները 50 000-ից դարձրել են 150 000 դրամ, բժիշկների աշխատավարձը ևս խնայողությունների շնորհիվ բարձրացրել են, նաև հիփոթեքային ծրագիր են մշակել և այլն: «Սրանք սոցիալական ծրագրեր են, ամբողջը չեմ թվարկում, բայց մեզ համար կարևոր է տնտեսական աճը, ներդրումային միջավայր պետք է ստեղծել, որ աճ ապահովեն»,- ասաց Նազարյանը:

Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Իմ քայլն» իր քաղաքականությունն ամբողջությամբ կառուցում է սուտ խոստումների և դրա չիրականացան վրա: Հովհաննիսյանը նշեց, որ իրենց հայտարարությունները միայն նրա մասին են, որ իրենք՝ «Իմ քայլը», լավն են,  ՀՀԿ-ն՝ վատը, բայց անում են այն, ինչ իրենք են արել:

«Կիսատ ու պոպուլիստական քաղաքականություն եք վարել, ՀՀԿ-ն քայլեր է արել, որոնք դուք մսխում եք, թե չէ նույնիսկ աշխատավարձ ու թոշակ չէիք կարող մարդկանց տալ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀԿ-ական թեկնածուն նաև հարցրեց Լենա Նազարյանին, թե աղքատության նպաստների տրամադրման կարգը բարեփոխելո՞ւ են, հիմքում ի՞նչ սկզբունք են դրել: Նազարյանը նշեց, որ պետք է հասկանալ իսկապես թիրախը, որ ընտանիքները պետք է ստանան, քանի որ մի քանի տասնյակ դեպքեր են արձանագրել, երբ համայնքի ղեկավարները նպաստ են ստացել աշխատողներին, բարեկամներին գրանցելու հաշվին և յուրացրել:

ՀՀԿ ներկայացուցիչը խնդրեց մեկ համայնքապետի անուն տալ: Նազարյանը խուսափեց անուն տալուց, քանի որ չէր հիշում:

«Անունը չէիք կարող տալ, կդառնայիք զրպարտիչ, ասում եք՝ ուսումնասիրել եմ հայտարարությունները, հայտարարություններով կոռուպցիայի դեմ չեն պայքարում, կարող է ստացվել՝ 90 տոկոսը ճիշտ չեն, քննության փուլում գործին հարիր վերաբերմունք ցուցաբերե՛ք»,- հորդորեց Հովհաննիսյանը:

 

 

 

 
 
 
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами