Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասավորապես, ասված է.
«Հայաստանը կորցրեց իր ամենահավատարիմ, վստահելի ու նվիրված ընկերներից մեկին: Անդրեյ Բիտովն իրավամբ վայելում էր հայ ազգի անկեղծ հարգանքն ու սերը:
Ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքի անդամներին ու հարզատներին, ընթերցողներին ու նրա տաղանդի երկրպագուներին:
Նա հեռացավ կյանքից, սակայն մեզ հետ են մնում նրա գրքերը, որոնք մարդկանց պարգևում են բարեկամություն, սեր ու բարություն»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



