Իրենք իրենց հույս են տալիս. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ ռեյտինգայինով առաջադրված որոշ անհատներ իրենց հնարավորությունների իրական պատկերը փորձում են ստանալ Ֆեյսբուքում: Ասենք, իրենց էջում, կամ իրենց կուսակցության էջում, կամ իրենց ստեղծած որևէ խմբում կազմակերպում են հարցում ու հոպ... Պարզվում է, որ, ասենք, «Իմ քայլը» հեչ էլ մեծամասնություն չի կազմելու, կամ գոնե էդպես հազիվ մի 50 տոկոս է հավաքելու, իսկ իրենք հաստատ անցել են՝ գոնե մի 30 տոկոսով: Կամ առանձին անհատներ տեսնում են իրենց նկարների տակ արված մեկնաբանությունները՝ «horquri gandz» սկզբունքով ու վստահ են, որ իրենք արդեն խորհրդարանում են: Ընդ որում, նրանց մեծ մասը առավելապես շտաբից դուրս չի էլ գալիս (եթե շտաբ կա), Ֆեյսբուքն ապրած կենա: Ու, ցավոք, մեծամասնությունն այդպես էլ իրական պատկերացում չի կազմում, թե սոցցանցերից դուրս ինչպիսին է իրական կյանքը, ինչ են խոսում մարդիկ, ինչ տրամադրություններ ունեն: Դեռ լավ է, որ, մեր տեղեկություններով, գոնե հիմնական դերակատար 3–4 ուժերը պարբերաբար, այսպես կոչված, ներքին օգտագործման համար հարցումներ են կազմակերպում և առավել ռեալ են պատկերացնում իրավիճակը: Թե չէ, ով 0.001 տոկոսի իրական շանս ունի, ով մի 50–100 ձայն ունի, համոզված է, որ հենց ինքն ու իր ուժն են անցնելու: Հոգեբաններն ասում են, որ դեպրեսիայի առաջին աղբյուրներից մեկն ինքնախաբեությունն է: Խոսքը ձգտման մասին չէ, այլ համոզվածության: Իսկ երբ արդյունքը շատ հեռու է լինում համոզվածությունից, հետևանքները դժվար չէ պատկերացնել: Շատ ավելի հաճելի է, երբ արդյունքները սպասվածից ավելին են: Այնպես որ, եթե ձեր հնարավորությունները «Զապորոժեցի» են, գոնե «Ժիգուլի» երազեք, ոչ թե միանգամից, ասենք թե, «Մայբախ»...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



