Թրամփը չի հասկանում՝ ինչպես կարելի է չաջակցել Սիրիայում ՌԴ-ի կողմից իրականացվող գործողությանը
МЕЖДУНАРОДНОЕՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, հավանություն Է տալիս Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությանը եւ չի հասկանում՝ ինչպես կարելի Է այլ կարծիք ունենալ այդ հարցում: Այդ մասին նա հայտարարել Է նախագահական մրցարշավին մասնակցող հանրապետական քաղաքական գործիչների՝ նոյեմբերի 10-ին կայացած համազգային հեռուստաբանավեճի ընթացքում:
«Եթե Պուտինը ցանկանում Է մտնել ու ոչնչացնել «Իսլամական պետությունը», ապա ես 100 տոկոսով պաշտպանում եմ դա եւ չեմ կարող հասականալ՝ ինչպես որեւԷ մեկը կարող Է դեմ լինել դրան»,- ասել Է Թրամփը:
«Նա կարող է միջամտել, մենք պետք է միջամտենք, բոլորն Էլ պետք Է միջամտեն»,- հավելել Է միլիարդատերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
3
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
4
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



