Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողը մահացել է
ОБЩЕСТВОՍիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից մեկին գտել են մահացած: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Ցավոք, զինծառայողին մահացած են գտել»,- ասաց Ալթունյանը:
Նա հավելեց, որ մահացածը պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Քարամյանն է:
Ավելի վաղ ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքին հաջողվել էր գտնել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



