«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը երկարաժամկետ որակազրկում է ստացել
СПОРТԱյսօր` դեկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
Նիստի ընթացքում որոշվել է պատժել «Փյունիկին» և երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի Առաջին խմբի առաջնության «Փյունիկ-2»-«Արարատ-Արմենիա-2» և «Էրեբունի»-«Փյունիկ-2» խաղերում «Փյունիկ-2»-ի կազմում հայտավորվել է որակազրկված ֆուտբոլիստ: Կարգապահական կանոնակարգի համաձայն` 2 խաղերում էլ «Փյունիկին» գրանցվել է տեխնիկական պարտություն, իսկ ակումբը տուգանվել է:
Բացի այդ, Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղում մրցավարի օգնականին հայհոյելու համար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռացվել է տեխնիկական գոտուց: Ռուս մասնագետը որակազրկվել է մինչև 2019 թվականի մայիսի 31-ը, իսկ ակումբը տուգանվել է: