Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում
СПОРТՀայաստանի հավաքականի եւ ղազախական «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում:
KazFootball.kz-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Օրենբուրգ» ակումբը:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում «Օրենբուրգը» 15 խաղից հետո 22 միավորով 7-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Ժետիսու», որի կազմում մասնակցեց Ղազախստանի ավարտված առաջնության 31 խաղի՝ դառնալով մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս «Ժետիսուից» հեռացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



