Հայաստանի բանկերն աշխատելու են նաեւ դեկտեմբերի 8-ին
ОБЩЕСТВОՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման եւ հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:
Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան ստորաբաժանումները կապահովեն քաղաքացիների եւ կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ եւ անկանխիկ վճարումների սպասարկումը:
Դեկտեմբերի 8-ին աշխատող առեւտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



