Անապահով խավերի համար էլէներգիայի փոխհատուցումը կարող է կազմել ոմտ 1400 դրամ
ЭКОНОМИКАՀայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված փոխհատուցումը կվերաբերի սոցիալակն նպաստ ստացող ընտանիքներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հաշվի առնելով, որ սակագնի բարձրացումը բնակիչների համար կազմում է 6,93 դրամ մեկ կվտ/ժամի դիմաց, սուբսիդավորման հիմաքում կդրվի ամսական 200 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սպառումը, հետեւաբար անապահով ընտանիքներին աջակցությունը կկազմի ամսական 1400-1500 դրամ: Այս ենթադրությունը նախարարը հաստատեց:
Նշենք, որ ՀԾԿՀ-ն հունիսի 17-ի իր որոշմամբ էլէկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացրել է 6,93 դրամով մեկ կվտ/ժամի համար: Ցերեկային սակագինն այուհետ կկազմի 48,78 դրամ: Նոր սակագները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից: