«ՌԻԱ Նովոստի» թղթակիցը տուժել է Փարիզում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ
МЕЖДУНАРОДНОЕՓարիզում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, ինչից տուժել է նաև «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակից Վիկտորյա Իվանովան:
«Ես աշխատում էի ոստիկանական շարասյան մոտակայքում, երբ անկարգություններին ի պատասխան ոստիկանությունը գազ տարածեց: Ես պաշտպանիչ միջոց ունեմ՝ դիմակ, սաղավարտ և աչքի կաթիլներ: Ինձ նորմալ եմ զգում, ինչպես կարող է զգալ իրեն մարդը գազից հետո», - ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է իրենց թղթակիցը:
Հիշեցնենք, որ Փարիզում այսօր անցկացվում է «դեղին բաճկոններ» շարժման հերթական՝ թվով չորրորդ, զանգվածային բողոքի ցույցն՝ ընդդեմ բենզինի գնաճի: Ձերբակալվածների թիվը վերջին տվյալների համաձայն հասել է 700-ի:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



