Սերժ Սարգսյանը կմասնակցի ընտրություններին, վստահ եմ. Վիգեն Սարգսյան
ОБЩЕСТВОՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանարպետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընտրություններին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
«Վստահ եմ։ Ինքն ակտիվ քաղաքացի է և վստահ եմ՝ կմասնակցի», - ասաց Վիգեն Սարգսյանը
Անդրադառնալով քարոզարշավին, նա նշեց, որ ինքը չէ, որ պետք է գնահատի քարոզարշավը. «Կարծում եմ՝ հանրությունը հնարավորություն ունեցավ լսելու մեր դիրքորոշումները, կարծիքները: Հույս ունեմ, որ քվեարկության օրը կանցնի հանգիստ, հաշվարկը ձայների կանցնի թափանցիկ եւ առավոտյան կանթնանաք երկրում, որտեղ արդյունքները բոլորի համար ընդունելի կլինեն: Եթե տեսնենք բողոքարկելու հիմքեր, իհարկե, կբողոքարկենք»,-ասաց նա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



