Թբիլիսիում այդպես էլ չեն գտել վագրին և բորենուն. բնակիչներին կոչ են անում զգոն լինել
ОБЩЕСТВОՎրաստանի իշխանությունները կոչ են անում Թբիլիսիի բնակիչներին զգույշ լինել, քանի որ մի քանի վտանգավոր կենդանիներ՝ վագրը և բորենին, որոնք անհետացել էին ջրհեղեղի ժամանակ, դեռ չեն հայտնաբերվել, տեղեկացնում է pravda.ru-ն:
Երկրի վարչապետը հայտնել է, որ փրկարարական ջոկատները չեն դադարեցրել կենդանիների որոնման աշխատանքները: Նա կոչ է արել բնակիչներին հնարավորինս զգույշ լինել և անհրաժեշտության դեպքում զանգահարել արատակարգ իրավիճակների վարչություն:
Օրերս «Грузия Online»-ը՝ վկայակոչելով ականատեսներին, հաղորդել էր, որ Թբիլիսիի Հերոսների հրապարակում մի մարդու վրա առյուծ է հարձակվել:
Աղետի հետևանքով քաղաքին հասցված վնասը գնահատվել է 100 մլն լարի կամ 45 մլն դոլար, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



