8/25 ընտրատեղամասում հայտնաբերվել է մահացած ընտրողի տվյալ. ՀՅԴ ներկայացուցիչ
ОБЩЕСТВОԹիվ 8/25 ընտրատեղամասի (31 դպրոց, Հ. Հովսեփյան 2) ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն 2 տարի մահացած է:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա գրել է նաև, որ սա «Դաշնակցության» վստահված անձն է արձանագրում:
Իսկ թիվ 8/29 ընտրատեղամասում (/136 մանկապարտեզ, Բագրատունյաց 16) ընտրողը առանց դրոշմանիշի ծրարը գցել է ընտրատուփի մեջ: Այնուհետև, ընտրողը բացահայտել է իր ընտրությունը և դուրս է եկել ընտրատեղամասից՝ զգուշացնելով, որ կբողոքի, եթե անվավեր ճանաչվի իր քվեարկությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



