75-ամյա պացիենտը Հարավային Կորեայում մոլեգնող MERS-ի 24-րդ զոհը դարձավ
МЕЖДУНАРОДНОЕ75-ամյա պացիենտը Հարավային Կորեայում մոլեգնող MERS-ի 24-րդ զոհն է դարձել: Այս մասին են հայտնում երկրի լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում է կորեական Yonhap գործակալությունը, նրա մահվան մասին հավելյալ տեղեկություններ չկան:
Վերջին 24 ժամվա ընթացքում Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը մեկ նոր դեպք: Նոր վարակված մարդը հոգ է տանում Սեուլի Սամսունգ բժշկական կենտրոնում: Ավելի վաղ ԱՀԿ մասնագետները նշել են, որ երկրում ընդունված՝ հիվանդներին խնամելու պրակտիկան մեծապես նպաստեց հիվանդության տարածմանը:
Այժմ բժշկական հաստատություններում MERS-ով հիվանդ 112 մարդ կա, որոնցից 16-ի վիճակը «ստաբիլ չէ»: Կարանտինում է գտնվում մոտ 6 հազար մարդ: Վիրուսի տարածման արդյունքում արձանագրված մահացության մակարդակը կազմել է 14.5 տոկոս:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



