Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գործադիրը արմատական փոփոխություններ է առաջարկում հարկային վարչարարության արդիականացման համար

ОБЩЕСТВО

 Կառավարությունը հարկ վճարողներին  հնարավորություն կընձեռի առցանց եղանակով իմանալ իրենց հարկային պարտավորությունները ըստ հարկատեսակների, կատարած վճարումների: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վախթանգ Միրումյանընշեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բխում է հարկային վարչարարության արդիականացման ռազմավարությունից՝ հիշեցնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացնում է հարկային վարչարարության արդիականացման ծրագիր: «Վերջնական արդյունքը, որին մենք ցանկանում ենք հասնել այս նախաձեռնության ընդունմամբ, հետևյալն է՝ հարկ վճարողը պետք է հնարավորություն ունենա առցանց եղանակով ցանկացած պահի տեսնել իր հարկային պարտավորություններÕ ¨ ըստ հարկատեսակների, կատարած վճարումների և ցանկացած պահի, իր գրասենյակում նստած, հնարավորություն ունենա տեսնել իր միջոցների շարժը: Այս պահին նման հնարավորություն չկա, քանի որ համապատասխան իրավական, տեխնիկական և օրենսդրական լուծումներով հարկային համակարգը միայն հարկային ծառայողներին է հնարավորություն տալիս տեսնել հարկ վճարողների հարկային պարտավորությունները: Մուտքագրումները որոշ դեպքերում դեռևս կատարվում են հարկային ծառայողների միջամտությամբ, մինչդեռ այս նախաձեռնությունը նախատեսում է համակարգի ամբողջական ավտոմատացում, իսկ օր ենսդրական, իրավական լուծումներն ուղղված են նրան, որպեսզի մարդկային գործոնի միջամտությունը բացառվի հարկային պարտավորությունների հավաքագրման առումով»,-  նշեց Միրումյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ առաջարկվող փոփոխություններն արմատական են հարկային վարչարարության արդիականացման ռազմավարության շրջանակներում իրականացվող գործողություններում: «Արմատական ոչ այն առումով, որ միայն մենք ենք հնարավորություն ընձեռելու, որպեսզի հարկ վճարողները առցանց եղանակով կարողանան տեսնել իրենց պարտավորությունները, այլ այստեղ կարևոր է այն հանգամանքը, թե ինչ գործիքակազմով ենք մենք դրան հասնելու: Առցանց եղանակով հարկային պարտավորություններին հետևելու հնարավորություն ընձեռում են մի շարք երկրներ, բայց գործիքակազմը, որ մենք առաջարկում ենք, ունեն միայն մի քանի զարգացած երկրներ՝ մասնավորապես, Սկանդինավյան երկրները»,- ընդգծեց Միրումյանը:

Մանրամասնելով ասվածը՝ Վախթանգ Միրումյանը նշեց, որ ներկայումս կան 50-ից ավել հաշիվներ, որոնք հաշվառում են հարկ վճարողների պարտավորությունները: Այդ հաշիվները բաժանվում են ենթահաշիվների՝ ըստ հարկատեսակների և կազմակերպաիրավական տեսակների: «Առաջարկվում է վերացնել այդ 50-ից ավել հաշիվները  և ունենալ մեկ միասնական հաշվի: Սա նշանակում է, որ վերանում է սխալվելու հավանականությունը, որովհետև լինում են իրավիճակներ, երբ տնտեսավարողները մեկ հաշվի վրա վճարում են կատարում, բայց պարզվում է, որ այդ հաշվեհամարին կատարած վճարումը սխալ էր, քանի որ նա պարտավորություն ուներ մեկ այլ հարկատեսակի գծով, որին համապատասխան գումար չէր փոխանցվել: Իսկ դրանից հետո սկսվում է հարկատուների և հարկային մարմինների համար ժամանակատար մի գործընթաց»,- պարզաբանեց փոխնախարարը:

Վախթանգ Միրումյանը ներկայացրեց, թե ինչպես է աշխատելու այդ մեկ միասնական հաշիվը: «Եթե միասնական հաշվում եղավ գումար, հարկ վճարողը ներկայացրեց հարկային հաշվարկը, այդ գումարից կկատարվի մարում: Չեղավ գումար, հարկ վճարողը ներկայացրեց հարկային հաշվարկը, մարում կկատարվի այն դեպքում, երբ այդ հաշվին կլինի համապատասխան գումար: Արմատական փոփոխություններից մեկը կայանում է նրանում, որ, ի տարբերություն ներկայումս տարբեր հարկատեսակների հաշիվներին մուտքագրվող գումարների, որոնք համարվում են հարկային եկամուտներ, այս հաշվի վրա եղած գումարները չ են համարվում հարկային եկամուտներ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային հաշվարկը և չի արտացոլել իր պարտավորությունների գումարը: Սա նշանակում է, որ մենք արմատապես վերացնում ենք գերավճարներ կուտակելու հնարավորությունը: Սա չափազանց կարևոր է: Այսինքն՝ հարկային ծառայողների՝ տնտեսավարողներից ավել գումարներ պահանջելու մոտիվացիան ամբողջապես վերանում է»,- նշեց Միրումյանը;

Միրումյանը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ այդ միասնական հաշվի վրա եղած գումարները պետությունը չի կարող ծախսել, քանի որ դրանք չեն համարվելու հարկային եկամուտներ: Փոխնախարարը նշեց, որ օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից, քանի որ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ օրենքը գործարկելու համար:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества