Նոր մանրամասներ Լևոն Մութաֆյանի մահվան վերաբերյալ
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ, և հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում հայտնաբերել Լևոն Մութաֆյանի դին։
Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



