Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի ունեցվածքը. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Ս. Հարությունյանը հայտարարագրել է նաև պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա 12500 ՀՀ դրամ բաժնեմաս:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սերգեյ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 18 000 ԱՄՆ դոլար և 16 000 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 604 210 ՀՀ դրամ: Նշված թվից 1 482 210 ՀՀ դրամ եկամուտը նա ստացել է աշխատավարձից: Իսկ ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը կազմել է 42 000 ՀՀ դրամ:
Ս.Հարությունյանը այլ եկամուտներ ևս հայտարարագրել է, որոնք կազմել են 3000 ԱՄՆ դոլար և 1000 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2018թ. սեպտեմբերի 23–ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Ս. Հարությունյանն ընտրվել էր Երևան քաղաքի ավագանու անդամ: Իսկ արդեն հոկտեմբերի 29–ին նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



