Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաշինյանն ու Արցախի ղեկավարությունը՝ ծանր խնդրի առջև. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Արցախում սպասվում են բարձրաստիճան գեներալների պաշտոնաթողություններ: Խոսքը մասնավորապես ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանի, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և նախագահ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարություններով խորհրդական Արշավիր Ղարամյանի մասին է: Հետագայում Արցախից պաշտոնական մակարդակով հնչեցին հայտարարություններ, որ պաշտոնանկությունների մասին որևէ տեղեկություն չկա: Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Լևոն Մնացականյանը: Հետո հայտնվեցին նաև նոր նախարարի անունը, Մնացականյանի նոր պաշտոնի մասին տեղեկատվություն և այլն...

Այսքանով հանդերձ պարզ է, որ խնդիրը միայն տեղեկատվական քաոսի մասին չէ: Մի կողմից տեղեկատվական արտահոսքերը շատ կազմակերպված տեսք ունեին, մյուս կողմից դրանց հերքումներն էլ հնչում էին բավական զգուշավոր: Խնդիրը նույնիսկ այդ պաշտոնյաների նշանակում–չնշանակումը, ազատում–չազատումը չէ (ի վերջո, պաշտպանունակությունը սոսկ նախարարի անձով չէ պայմանավորված, թեպետ դա ևս շատ կարևոր է): Ակնհայտ է, որ կան ինչ–որ խորքային գործընթացներ, որոնց բոլոր մանրամասներին, բնականաբար, մենք տեղյակ չենք: Բայց այն, որ Արցախի ղեկավարության և բարձրագույն զինվորականության ու Հայաստանի նոր իշխանությունների միջև կա որոշակի թյուրըմբռնում, ակնհայտ է:

Հատկապես, եթե հաշվի առնենք քարոզարշավի ընթացքում Երևան–Ստեփանակերտ մակարդակով միմյանց հասցեին հնչող ագրեսիվ գնահատականները, որոնք թեև հասցեատերեր չունեին ուղղակի իմաստով, բայց անուղղակիորեն բացահայտում էին երկու կողմերի միջև լարումը: Առիթն, իհարկե, Սասուն Միքայելյանի անփույթ ձևակերպումն էր: Այս լարման խորացմանը նպաստեց նաև ՀՀԿ–ի քարոզարշավային տրամաբանության մեջ արցախյան խնդրի արծարծումն ու Փաշինյանին այդ հարցում դավադրության մեջ մեղադրելը:

Փաստացի ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած անփույթ ձևակերպում, տեղեկատվական անփութություն կամ միտումնավոր արտահոսք լարվածություն է առաջացնում Երևանի և Ստեփանակերտի միջև: Այս լարվածությունը ավելի է խորանում՝ հաշվի առնելով առաջնագծում համեմատական խաղաղ վիճակը, որը առաջին հայացքից իհարկե դրական է, բայց կասկածի տեղիք է տալիս Ստեփանակերտում: Կասկած, որ Փաշինյանն ունի որոշակի պայմանավորվածություններ դրսում, որոնցից իրենք տեղյակ չեն: Ընդհանրապես, ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Արցախի հետ հարաբերություններում ակնկալվում են փոփոխություններ: Չնայած վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը Փաշինյանն Արցախում էր, այդուհետ էլ հաճախակի այցելում է Արցախ, հնչում են փոխադարձ վստահության հավաստիացումներ, Փաշինյանն էլ իր հերթին հակադարձում է Արցախում արտահերթ ընտրություններով իշխանության փոփոխման մասին հայտարարողներին, բայց վերջին ամիսներին տեղի ունեցողը ցույց տվեց, որ Երևանն ու Ստեփանակերտն առայժմ չեն հասել այն վստահության ու հաղորդակցության մակարդակին, որպեսզի բացառեն հնարավոր, թեկուզև կարճատև լարումները, որոնց ականատեսն ենք:

Հատուկ ցանկանում ենք նշել, որ որևէ խնդիր չենք տեսնում Փաշինյանի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի և երկրի բարձրագույն ղեկավարության առաջին դեմքին՝ իրեն հավատարիմ կամ գոնե լոյալ զինվորական վերնախավ ունենալու ձգտման մեջ: Սա ոչ միայն տրամաբանական է, այլև քաղաքական կայունության գրավական: Հատկապես մեր տիպի երկրում, որտեղ զինվորական վերնախավն օբյեկտիվ պատճառներով ունի ահռելի ազդեցիկություն, կարևոր է, որ այդ ազդեցիկությունը, մանավանդ այսպիսի խառը, անցումային ժամանակներում չվերածվի ներիշխանական, ներհայաստանյան բախման:

Սակայն խնդիրն այլ է: Փաստացի քարոզարշավից սկսած Փաշինյանը Արցախի հետ հարաբերվում է կամ տեղեկատվական այս կամ այն արտահոսքերին արձագանքելով, կամ էլ հանրահավաքային հարթակներից մատ թափ տալով: Չենք բացառում, որ կարող է լինել մատ թափ տալու տեսական պատճառ: Բայց խնդիրն այստեղ ոչ թե պատճառն է, այլ դրսևորման ձևերը: Արդյո՞ք սա այն հարցն է, որտեղ կարելի է մտահոգությունները դրսևորել մատ թափ տալով, ուղիղ եթերում բավական տհաճ տոնով ու միմիկայով զգոնության կոչեր անելով: Արդյո՞ք չկա հնարավորություն մեկնել Արցախ անձամբ, ոչ թե այնտեղ ուղարկել մի մարդու, որի հանդեպ կա ակնհայտ անվստահություն: Մեկնել ու փակ դռների հետևում քննարկել բանակի ղեկավարության փոփոխման կամ զինվորական վերնախավի հետ առկա տարաձայնությունների հարցերը: 

Հեղափոխությունն, անշուշտ, թելադրում է իր ոճն ու ռիթմը: Փաշինյանն էլ այդ ռիթմի ու ոճի կրողն է, և ինչ–որ տեղ հասկանալի է շատ հարցերում նրա հախուռն, էմոցիոնալ կեցվածքը: Բայց արդյո՞ք Արցախի հետ հարաբերությունները այդ մակարդակով պետք է քննարկել: Արդյո՞ք Արցախը չկա չարենցավանյան մի դպրոցի չափ, որպեսզի Փաշինյանն անձամբ մեկնի այնտեղ ու վերջ դնի քարոզարշավով սկսված ու տեղեկատվական ծամծմոցի առարկա դարձած այս պատմությանը: 

Քանի դեռ Հայաստանի նոր իշխանությունների և Արցախի ղեկավարության միջև չի կայացել այդ երկխոսությունը, տեղեկատվական արտահոսքերն ու թյուրըմբռնումները վտանգ ունեն այդ հարաբերություններում լարումը խորացնելու: Հատկապես, որ թեկուզև մարգինալ, բայց որոշակի շրջանակներում Փաշինյանը ներկայացվում է որպես Արցախի հարցում զիջումների նախնական պլանով իշխանության եկած մարդ: Երկխոսության բացակայության դեպքում փոխադարձ կասկածամտությունը խորանալու է, իսկ կասկածամտության խորացմանը զուգահեռ դավադրության տեսությունները դառնալու են մոդայիկ: Արցախի հարցում սա թույլ տալ չի կարելի:

Հ.Գ.-Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ուշ երեկոյան հաղորդագրություն տարածվեց, որ ԵՐԵՎԱՆՈՒՄ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը: Ընդ որում, հաղորդագրությունը տարածվեց Արցախի նախագահի աշխատակազմից: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира