London Chess Classic. Արոնյանը կպայքարի 3-րդ տեղի համար
СПОРТԼոնդոնում ավարտվեց London Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչը ու պայքարել չեմպիոնի կոչման համար: Վաշիե-Լագրավի հետ կիսաեզրափակչի դասական շախմատի երկու պարտիաներն ավարտվել էր ոչ-ոքի:
Արագ շախմատի առաջին պարտիայում այսօր Արոնյանը ոչ-ոքի խաղաց, իսկ երկրորդում պարտություն կրեց:
Կայծակնային մրցախաղի առաջին երկու պարտիայում հայ շախմատիստը նույնպես պարտվեց՝ զրկվելով հաթող դառնալու հնարավորությունից: Ոչինչ չորոշող երրորդ պարտիայում Արոնյանը հաղթեց, իսկ չորրորդում կրկին պարտվեց: Մրցախաղում մեր մարզիկը պարտվեց ընդհանուր 10:18 հաշվով:
Կիսաեզրափակչի մյուս մրցախաղում Նակամուրան հաղթեց Կարուանային՝ նվաճելով եզրափակչի ուղեգիր: Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ կմրցի 3-րդ տեղի համար պայքարում: