Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանական կայքի օգտատերերի 74 տոկոսը խորհրդարանական ընտրությունները կեղծված է համարել

МЕЖДУНАРОДНОЕ

 Ադրբեջանական Minval.az լրատվական կայքի կողմից անցկացված` «Գտնու՞մ եք, որ ընտրությունները կեղծվել են» հարցման արդյունքներով պարզ է դարձել, որ կայքի 691 օգտատերերի 74 տոկոսը (513 հոգի) նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համարել է կեղծված: Հարցվածների 16 տոկոսը համարել են, որ անցած ընտրություններն օրինական են եղել, իսկ մանացածները պատասխանել են` «չգիտեմ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դրա հետ միասին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պաշտպանության կոմիտեի կողմից Հելսինկյան քաղաքական վեհաժողովի ադրբեջանական ազգային կոմիտեւում նոյեմբերի 10-ին «Ընտրությունների տարում մարդու իրավունքների դրություն» թեմայով անցկացված կլոր սեղանի ժամանակ կառույցի ղեկավար Արզու Աբդուլլաեւան նշել է վերջին 10 տարում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ իրավիճակի անշեղորեն վատացման մասին:

Նրա խոսքով` Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համար իրադրությունը աղետալի է դարձել. ձերբակալվել են առաջատար իրավապաշտպաններ, ՀԿ-ների ոլորտում սահմանափակող օրենքներ են ընդունվել, կազմկակերպվում են զանգվածային ստուգումներ, ինչպես նաեւ սառեցվում են ՀԿ-ների բանկային հաշիվները:

Ըստ Արզու Աբդուլլաեւայի` օրենքի խախտումներով ուղեկցված եւ մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումների ու մեծ թվով քաղբանտարկյալներկ առկայության ֆոնին կայացած խորհրդարանական ընտրությունները «չեն կարող արդար եւ ազատ համարվել եւ անդրադարձնել ժողովրդի կամքը»:  

Դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Աքիֆ Գուրբանովն էլ նշելով, որ 2003 թվականից հետո (Իլհամ Ալիեւի Ադրբեջանի նախագահ դառնալուց հետո) ընտրական օրենսդրությունը փոխվել է 17 անգամ, մտցվել է 200 ուղղում, հայտարարել է, որ արդյունքում սահմանափակվել են ընտրական արշավների ժամկետները, թեկնածուների իրավունքները, ինչպես նաեւ նեղացվել են ընտրություններում իրավունքների խախտումները բողոքարկելու հնարավորությունները:

Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին չհամապատասխանող եւ կեղծված է համարել նաեւ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը:

Ադրբեջանում անցկացված ընտրություններում ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել:

Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ հայտարարել են, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, եւ որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը եւ Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը:

Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Ադրբեջանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների պատճառով հրաժարվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների դիտորդությունից: Նման որոշում էր ընդունել նաեւ Եվրոպայի Խորհրդարանը:

 Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանակն ընտրությունների` ԿԸՀ կողմից հրապարակված նախնական արդյունքներով հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը` խորհրդարանում ստանալով 125 պատգամավորական տեղերից 71-ը:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян