Մոտավոր բան չեմ ասի, սպասեք մինչև ուրբաթ. Մուկուչյանը՝ ԱԺ առաջին նիստի օրվա մասին
ПОЛИТИКАԿենտրանական ընտրական հանձնաժողովն ԱԺ առաջին նիստի օրը կհայտարարի ուրբաթ օրվանից՝ դեկտեմբերի 21-ից, հետո սահմանված կարգով նիստ անցկացնելու ընթացքում, իսկ մինչ այդ պետք է սպասի հնարավոր դիմում-բողոքների։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Մոտավոր օր ասել չեմ կարող, պետք է համբերեք մինչև ուրբաթ ժամը 18-ը, որից հետո, եթե բողոքներ չլինեն, ԿԸՀ-ն նիստ կհրավիրի և կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը»,- ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ-ն այսօր ներկայացրեց դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրության վերջնական արդյունքը։ Ըստ այդմ՝ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Իմ քայլը» դաշինքը ստացել է 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18։
Մեկ շաբաթից պարզ կլինի 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը։
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



