Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
СПОРТ
Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (17-0, 12 КО) վստահորեն պաշտպանել է իր տիտղոսն դոմինիկացի Գրեգորիո Լեբրոնի (21-4, 16 КО) դեմ մենամարտում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության պաշտոնական կայքը, 6-րդ ռաունդում Դալաքյանը կարողացել է երրորդ անգամ նոկդաուն ուղարկել մրցակցին, և մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել Լեբրոնին։
Այսպիսով, Դալաքյանը երկրորդ անգամ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Դալաքյանին պարգևատրել է միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



