Որոշել են գյուղացիներին դատի տալ. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրապետության հատկապես գյուղական բնակավայրերում էապես նվազել են սեփական եկամուտների կամ, այլ կերպ ասած, հողի հարկի ու գույքահարկի հավաքագրման ցուցանիշները: Առավել վատթար վիճակում գտնվող մարզերից մեկը Լոռին է, և օրերս խորհրդակցության ժամանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կոչ է արել համայնքապետներին՝ դիմել դատարան, «մեկ–երկուսին պատասխանատվության ենթարկել, որ մնացածը հասկանան...»: Սա, մեր տեղեկություններով, զայրացրել է համայնքների ղեկավարներին, քանի որ դատարանի «տեղն» իրենք էլ գիտեն, այդ թեման քանիցս բարձրացվել է, սակայն, մեղմ ասած, բոլորը չէ, որ իրենց համագյուղացիների հանդեպ նման քայլի կդիմեն, առավել ևս, որ հստակ տեղյակ են, թե ինչու չեն կարողանում մարդիկ վճարել:
Ավելին, գյուղապետներից մի քանիսը գուցե հրաժարականներ ներկայացնեն՝ հետևելով Ձորագյուղի համայնքապետի օրինակին, քանի որ պատրաստ չեն դատի տալ իրենց գյուղացիներին: Այս հարցում, իհարկե, լուրջ խնդիրներ կան, գուցե հարկ լինի վերանայել համայնքների բյուջեները, սակայն երկրորդ–երրորդ եռամսյակների (ամենայն հավանականությամբ՝ նաև չորրորդ ու ըստ այդմ՝ տարեկան) ցածր ցուցանիշները որոշ համայնքների ղեկավարներ պայմանավորում են ոչ միայն ցածր բերքատվությամբ ու մարդկանց անվճարունակությամբ, ինչն առաջնային է, այլ նաև նրանով, որ մարդիկ հույսեր ունեին, թե նոր իշխանությունները զիջելու են հողի հարկի և գույքահարկի պարտավորությունները, սակայն նման բան ոչ միայն չի եղել, այլև տրամաբանորեն չի էլ կարող լինել: Խնդիրն, ի դեպ, հատուկ է ոչ միայն Լոռուն, այլև մարզերի մեծ մասին և ուսումնասիրման լուրջ կարիք կա...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



