Վերջին տարիներին թենիսը շատ է փոխվել. Ռոջեր Ֆեդերեր
СПОРТԱշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը կարծում է, որ վերջին տարիներին թենիսը փոփոխությունների է ենթարկվել:
«Ֆիզիկական տեսանկյունից վերջին տարիներին թենիսն ավելի շատ էներգիա է խլում: Նախկինում, ինչպես այժմ, թենիսիստները հուժկու հարվածներ էին կատարում, սակայն խաղի տեմպն ընդհանուր առմամբ փոխվում էր ցածրից միջին և հակառակը:
Հազվադեպ դեպքերում էին թենիսիստներն ամբողջ խաղն անցկացնում բարձր տեմպով: Այժմ խաղի արագությունը կա՛մ միջին է, կա՛մ բարձր: Նախկինում քիչ էներգիա էինք ծախսում, քանի որ շատ դեպքերում խաղարկումները հանգեցնում էին մատուցման կամ ցանցի մոտ խաղի:
Այժմ քչերն են նման ձև խաղում: Հիմնականում նախընտրում են ակտիվ լինել հետին գծում, ինչն էլ ուժ է խլում: Թենիսն այժմ ամբողջովին այլ է»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



