Շվեդիայի վարչապետը չի բացառել միգրանտների պատճառով սահմանային հսկողության սահմանումը
МЕЖДУНАРОДНОЕՇվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը չի բացառում, որ միգրացիոն ճգնաժամի պատճառով թագավորությունը ստիպված կլինի ժամանակավորապես սահմանային հսկողություն սահմանել: Այս մասին նա հայտարարել է Վալետեում մեկնարկող ԵՄ-Աֆրիկա երկօրյա գագաթաժողովից առաջ:
«Մենք ամեն օր, ամեն ժամ ուշադիր հետեւում ենք իրավիճակին: Բնականաբար, հետեւում ենք նաեւ գերատեսչությունների հաղորդագրություններին՝ ոչինչ բաց չթողնելու համար: Բայց մենք դա կանենք ճիշտ պահի, ճիշտ նախադրյալների դեպքում»,- ասել է նա:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, 9.8 մլն բնակչություն ունեցող Շվեդիան 2015-2016 թվականներին կարող է մինչեւ 360 հազար միգրանտի ընդունել: Սա Եվրամիության՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաբարձր ցուցանիշն է:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
3
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
4
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



