Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չէին թողնում, որ մյուսները զարգանան». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փոքր երեխայի հետ եկել ենք Եգիպտոս, բայց այն հյուրանոցում, որում պետք է անցկացնեինք հանգիստը, իրականում մեր անունով ամրագրված համար չկա: Սա Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր–նախագահ Կարինե Դավոյանի ստացած բազմաթիվ զանգերից մեկն է:

Կարինե Դավոյանը մինչ այս բազմաթիվ դժգոհություններ ևս ստացել է քաղաքացիներից: Նրա խոսքով, տուրիզմի ոլորտում առկա իրավիճակը ստիպեց զբաղվել ոչ միայն ներգնա, այլև արտագնա տուրիզմի խնդիրներով ու հատկապես նշված ոլորտում սպառողի իրավունքների պաշտպանությամբ: Հինգ տարի ներկայացնելով Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը՝ Կարինե Դավոյանը 2018թ. հուլիսին հիմնադրել է վերոնշյալ ասոցիացիան: «Տուրիզմի ոլորտում քաղաքացիները պաշտպանված չեն: Շատ էին լինում զանգերը, անգամ տալիս էին տուրիստական ընկերությունների անուններ, որոնց պատճառով վատ իրավիճակում էին հայտնվել: Մենք մեր գործունեության շեշտը դնելու ենք ոչ միայն տուրիստական ընկերությունների, այլև նշված ոլորտում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա»,–«Փաստի» հետ զրույցում ասաց նա:

Մյուս խնդիրը կապված է նոր ընկերությունների հետ. «Շատ նորաստեղծ ընկերություններ չէին կարողանում շուկայում իրենց տեղը գտնել: Գերիշխող դիրք ունեցող ընկերությունները չէին թողնում, որ մյուսները զարգանան: Օրինակ՝ նորաստեղծները չեն կարողանում մասնակցել միջազգային ցուցահանդեսներին, որովհետև ահռելի մեծ գումարների հետ է կապված: Պետությունը կամ քիչ է ֆինանսավորում, կամ ընդհանրապես չի ֆինանսավորում այդ մասնակցությունը: Տարվա մեջ երկու անգամ պետական համաֆինանսավորմամբ մասնակցություն է լինում, բայց անգամ այդ դեպքում միայն մասնակցության համար ընկերությունը մեկուկես միլիոն է վճարում: Ստացվում է, որ միշտ նույն մասնակիցներն են գնում, իսկ մյուսները չեն կարողանում գնալ»:

Կ. Դավոյանի խոսքով՝ հեղափոխության օրերին արած իր կանխատեսումը իրականացել է՝ երկիրն այսօր բարձր իմիջ ունի, որի ապացույցը թե՛ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստան այցելած պատվիրակությունների կարծիքներն են, թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ: Այդուհանդերձ, նկատում է՝ ցավոք, ենթակառուցվածքների և մյուս ոլորտների առումով զբոսաշրջության մեջ փոփոխություններն առայժմ նկատելի չեն. «Զբոսաշրջության կոմիտեն չկարողացավ լիարժեք կատարել իր պարտականությունները: Հույս ունեմ, որ 2019թ. իրավիճակը կփոխվի, և ամեն ինչ այլ հունով կգնա: Խնդիրները շատ են, և պետք է միասնական լինել, որ կարողանանք միահամուռ լուծումներ տալ: Առանձին տուրիստական ընկերությունը որևէ հարց չի կարող լուծել, պետությունն առանց մեզ՝ հ/կ–ների, չի կարող լուծել հարցերը»:

Անդրադառնալով տուրիստական ընկերությունների խնդիրներին՝ նա նշեց, որ ինչպես նախկինում, այժմ ևս առկա են նույն խնդիրները. «Տոմսերի գներ, ուղիղ չվերթների խնդիր... Թռիչքների մեծ մասը գիշերն է, որը դժվարացնում է այցելությունները»:

Կ. Դավոյանը հայտնեց, որ դեռ անցած տարի տուրիզմի մասին նոր օրենքի նախագիծ է ներկայացվել, որը քննարկվել է նաև տուր–ընկերությունների հետ: «Շատ կարևոր հարցեր են ներառված, օրինակ՝ լիցենզավորման խնդիրը: Գիդերը, տուրօպերատորները պետք է լիցենզավորում ստանան: Խնդիր է, երբ մեր տուրիստական ընկերությունները չեն կարողանում դիմանալ այն մրցակցությանը, որը կա տարածաշրջանում: Հիմա վրացական ընկերությունը իր ավտոբուսով կարող է գալ Հայաստան և խմբի հետ բերել նաև իր գիդին: Իրենք ոչ մի հարկ չեն մուծում ՀՀ–ում, և սա մրցակցության առումով մեր ընկերությունների համար խնդիր է: Իսկ եթե լիցենզավորում լինի, իրենց գիդը պետք է ստիպված այստեղ լիցենզավորում ստանա: Կամ ուղղակի այլևս գիդ չեն բերի և ստիպված կլինեն Հայաստանում լիցենզավորում ստացած գիդ վերցնել»,–ասաց նա՝ հույս հայտնելով, որ նոր ԱԺ–ն կքննարկի և ի օգուտ տուրիզմի կընդունի այդ նախագիծը:

«Լիցենզիաները շատ կարևոր են դաշտի կարգավորման համար: Հիմա ամեն քայլափոխի կանգնում են մեքենաներ, տուրեր են անում, բայց մենք չգիտենք՝ արդյոք որակով է աշխատանքը, կամ այդ մարդիկ ովքեր են: Լիցենզավորման կարգը նաև հստակ պահանջներ պետք է ունենա, տրանսպորտային միջոցները պետք է գրանցվեն»,–ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք լիցենզիայի ներդրման արդյունքում նաև բողոքի ալիք չի բարձրանա, սոցիալական հարց չի առաջանա, Կ. Դավոյանը շեշտեց. «Եթե որակ ենք ապահովում, չի նշանակում, որ ընկերությունները կփակվեն: Ուղղակի իրենք իրենց վրա պետք է աշխատեն: Եթե կարողանան որակ ապահովել, այցելուները շատ կլինեն: Եթե մեկ անգամ մեկը եկավ ու գնաց դժգոհ, երկրորդ անգամ ոչ միայն չի գա, այլև այդ մասին կասի մյուսներին: Եվ ընդամենը մեկ ընկերության պատճառով կարող են տուժել բոլորը: Դրա համար որակը շատ կարևոր է»:

Ամանորին ընդառաջ Կարինե Դավոյանից խնդրեցինք նաև նշել այն կարևոր խորհուրդները, որոնք ընտրություն կատարելուց կօգնեն քաղաքացիներին. «Նախևառաջ, շատ կարևոր է, որ տուրիստական ընկերությունները, հյուրանոցները և հանգստյան տներն իրենց գովազդներում ճիշտ տեղեկատվություն տան: ԵՄ երկրներին վերաբերող մի պահանջ կա, ըստ որի՝ եթե գովազդով խաբում են սպառողին, ընկերությանը լիցենզիա չեն տալիս: Չպետք է սխալ գովազդ տան: Իսկ սպառողներն էլ պետք է կարողանան կողմնորոշվել, տեսնել, թե որքանո՞վ է առաջարկը համապատասխանում ներկայացվածին»: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%