Հանդիպել են Գյուլն ու Էրդողանը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, նախկին ու ներկա նախագահների հանդիպումը տևել է 45 րոպե:
Հանդիպման ավարտին Էրդողանը որևէ հայտարարություն չի արել:
Հանդիպումը տեղի է ունեցել նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հուղարկավորության արարողությունից հետո՝ խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի աշխատասենյակում:
Նշվում է, որ այդ պահին խորհրդարանում եղել է նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որը, սակայն, հանդիպմանը չի մասնակցել:
Ենթադրաբար նախագահների հանդիպումը պլանավորված չի եղել, և նրանք խոսել են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



