Շամուտ գյուղի բնակիչը կասկածվում է ապօրինի փայտանյութ տեղափոխելու մեջ
ОБЩЕСТВОՈստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 21-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Ահնիձոր գյուղի ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Շամուտ գյուղի բնակիչ Դավիթ Մ-ի «ԶԻԼ-131» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 10 խմ փայտանյութով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապի լրատվության վարչությունից։
«Դավիթ Մ-ն փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ իրենն է, նույն օրը Ահնիձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է ընկած ծառերից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բնությանը պատճառած վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր»,- նշեցին ՀՀ ոստիկանության հասրակայանության հետ կապի լրատվության վարչությունից
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



