Ջորջ Բուշն ԱՄՆ-ում «Տարվա հայրիկ» է ճանաչվել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը հայրենիքում «Տարվա հայրիկ» է ճանաչվել։ Հավանաբար, Հայրերի օրվա ազգային խորհուրդը որոշել է, որ Ջորջ Բուշին մրցանակ հանձնելը կարող է մեծ ուշադրություն գրավել իրենց նախաձեռնության հանդեպ, գրում է buro247.ru-ն։
Բուշն այցելել է Նյու Յորքի Hilton հյուրանոցում կայացած միջոցառմանը և այդկերպ միջոցներ գրավել, որոնք կազմակերպիչները մտադիր են ուղղել Save the Children Action Network մանկական ծրագրի աջակցման հիմնադրամին։
Save the Children Action Network-ի ղեկավար Մարկ Շրայվերը հասկացել է՝ ում կարելի է պարգևատրել՝ առավելագույն օգուտ ստանալու համար, գրում է աղբյուրը։
Հանրությունը հնարավորություն է ստացել լսել Բուշի դստեր հիշողությունները հայրիկի մասին։ Բուշի դուստրը՝ Բարբարան, սեր է խոստովանել հորը և անկեղծացել՝ ասելով, թե ինչպես են տանն անվանում հայրիկին՝ Popsicle։



