Աթաթուրքի կառավարման ժամանակը «զուլում» անվանած թուրքական հեռուստաալիքին տուգանել են
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը տուգանել է թուրքական հեռուստաալիքներից մեկին՝ Akit-ին հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրը «Զուլումը 1938 թվականին վերջացավ» խորագրով հաղորդում հեռարձակելու պատճառով:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Տուգանքը սահմանվել է այն հիմնավորմամբ, թե հեռարձակումը չի կարող լինել «հասարակության ազգային և բարոյական սկզբունքներին դեմ»: Եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում Akit հեռուստաընկերությունը մեկ անգամ էլ նման սխալ թույլ տա, ապա կզրկվի հեռարձակման արտոնագրից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաստաբան Ֆարուք Էմրե Աքըն դատական գործ է հարուցել հեռուստաընկերության դեմ Աթաթուրքի մահվան տարելիցի օրը ոչ հարգալից կերպով հիշատակելու համար:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



