Գերմանիայում սուրբծննդյան նվերներից դժգոհ տղան ոստիկանություն է կանչել
ЛАЙФԳերմանական Ցետել քաղաքի բնակիչ 9-ամյա տղան ոստիկանություն է կանչել քանի որ իրեն դուր չեն եկել Սուրբ ծննդյան կապակցությամբ ստացած նվերները: Այդ մասին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Նշվում է, որ ոստիկանները կանչով տուն են եկել, որտեղ նրանց շատ զայրացած տղան էր սպասում: Իրավապահները համեմատել են նրա ցանկալի նվերների ցուցակը տոնածառի տակ դրված նվերների հետ, և չեն գտել ոչ մի համընկնում. գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NDR-ին:
Ի վերջո ոստիկաններին հաջողվել է հաշտեցնել տղային ընտանիքի հետ: Նրանք բացատրել են տղային, որ Սանտա Կլաուսը շատ ծեր է և, հավանաբար, շփոթել է նվերները:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



