Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ապարանի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած և Քուչակ-Ապարան-Միրաք ճանապարհահատվածում բուք է:
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
В поисках Защитника Демократии
4
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
5
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...



