«Ինտերը» պատժվեց ֆանատների ռասիստական վանկարկումների համար
СПОРТԻտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժել է Միլանի «Ինտերին» «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության 18–րդ տուրի խաղում ֆանատների ռասիստական վանկարկումների համար, հաղորդում է Football Italia–ն։
«Ինտերը» երկու տնային հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների։
«Ինտերի» ֆանատները ռասիստական բնույթի վիրավորանքներ էին թույլ տվել «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիի հասցեին, որը վերջնամասում կարմիր քարտ էր ստացել։ «Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պահանջել էր դադարեցնել խաղը։ Մարզիչը խաղից հետո հայտարարել էր, որ Կուլիբալիի կարմիր քարտը պայմանավորված էր ֆանատների ազդեցության հետեւանքով նրա նյարդային վիճակով։
«Ինտերը» «Նապոլիին» հաղթել էր 1։0 հաշվով։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



